Պատուհան Դեպի ԻՆՏԵՐՆԵՏ
Մատչելի, հուսալի եւ արագ - ահա մեր ծառայության կարճ բայց ամբողջական բնութագիրը:
Մենք չունենք հաճախորդներ, միայն գործընկերներ – ահա այն հիմնական գաղափարը, որի շուրջ համախմբված է “Նետրոնիքսի” ողջ անձնակազմը:
Այժմ քիչ ավելի մանրամասն.
Մատչելի – Գերճկուն գնային քաղաքականության շնորհիվ: Մենք հավատում ենք Ինտերնետ կապի հսկայական օգտակարությանը թե աշխատանքում, թե դրանից դուրս եւ անում ենք ամենայն հնարավորը Ինտերնետը բոլորին հասանելի դարձնելու համար: ( Պարզապես համեմատեք գները )
Հուսալի – Ոչ մեծ, բայց բարձրակարգ եւ գործին նվիրված աշխատակազմի շնորհիվ: Թիմային ոգին, արդյունավետ համագործակցությունը եւ անհատական մոտեցումը յուրաքանչյուր խնդրի եղել են մեր հաջողությունների գրավականը: ( Նետրոնիքսի պատմությունը )
Արագ – Առաջնակարգ ռադիո եւ օպտիկամալուխային տեխնիկայի, ինչպես նաեւ ցանցի ճշգրիտ եւ արդյունավետ նախագծման շնորհիվ: ( Օգտագործվող սարքավորումները )
Այսպիսով, դեպի Ինտերնետ տանող “արագ, մատչելի եւ հուսալի” պատուհանը բացելու համար զանգահարեք 55-89-81 համարով կամ այցելեք Չարենցի 1, 1-ին հարկ, սենյակ N1: Սիրով սպասում ենք նոր “գործընկերների”: |
|
|